Ի գիտություն պետական մարմինների ծառայություններից օգտվող քաղաքացիների

Ի գիտություն պետական մարմինների ծառայություններից օգտվող քաղաքացիների
Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների կուտակումներից՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով , պետական կառավարման մարմինները, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանն ու բոլոր մարզպետարանները այսուհետ ապահովելու են քաղաքացիների դիմումների, բողոքների և հարցումների ընդունումը միայն էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով՝ պատասխանները տրամադրելով նույնպես էլեկտրոնային եղանակով։
Հորդորում ենք քաղաքացիներին հորդորելով քաղաքացիներին չայցելել պետական մարմինների սպասարկման գրասենյակներ և օգտվել էլեկտրոնային այս գործիքից:
Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացիներին տեղեկատվություն տնօրինող պետական շուրջ 60 մարմիններին էլեկտրոնային եղանակով ուղարկել հարցում, դիմում կամ բողոք և ստանալ առցանց պատասխան.

Ծառայություն մատուցող պետական մարմինների անվանումները

  • ՀՀ Ազգային ժողով
  • ՀՀ Նախագահի աշխատակազմ
  • ՀՀ վարչապետի աշխատակազմ
  • Նախարարություններ
  • ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • ՀՀ արդարադատության նախարարություն
  • ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն
  • ՀՀ արտաքին գործերի նախարարություն
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
  • ՀՀ պաշտպանության նախարարություն
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն

Կառավարությանը ենթակա մարմիններ

  • Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
  • Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
  • Կրթության տեսչական մարմին
  • Կադաստրի կոմիտե
  • Պետական եկամուտների կոմիտե
  • ՀՀ վիճակագրական կոմիտե
  • ՀՀ քաղաքաշինության կոմիտե
  • Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
  • Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
  • Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
  • Վարչապետին ենթակա մարմիններ
  • ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
  • ՀՀ Ոստիկանություն
  • ՀՀ Պետական վերահսկողական ծառայություն

Մարզպետարաններ

  • Արագածոտնի մարզպետարան
  • Արարատի մարզպետարան
  • Արմավիրի մարզպետարան
  • Գեղարքունիքի մարզպետարան
  • Լոռու մարզպետարան
  • Կոտայքի մարզպետարան
  • Շիրակի մարզպետարան
  • Սյունիքի մարզպետարան
  • Վայոց ձորի մարզպետարան
  • Տավուշի մարզպետարան

Սահմանադրական և այլ մարմիններ

  • ՀՀ Սահմանադրական դատարան
  • ՀՀ գլխավոր դատախազություն
  • ՀՀ քննչական կոմիտե
  • ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
  • ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
  • ՀՀ Կոռուպցիայի Կանխարգելման Հանձնաժողով
  • ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Նախարարությանը ենթակա մարմիններ

  • Հարկադիր ծառայություն
  • Միգրացիոն ծառայություն
  • Ջրային կոմիտե
  • Սոցիալական ապահովության ծառայություն
  • Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
  • Պետական գույքի կառավարման կոմիտե
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտե

Այլ պետական մարմիններ և ընկերություններ

  • «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» ՊՀ
  • «Էլեկտրոնային կառավարման, ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ
  • «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
  • Հայաստանի ազգային պատկերասրահ

Այլ

  • Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Վանաձորի քաղաքապետարան

You May Also Like