Տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով Վանաձորում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում ս. թ. նոյեմբերի 22-ին, ժամը 10։00-17։00-ն Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպում է տեղական և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված համաժողով:
Համաժողովի նպատակն է.
• զարգացնել տեղական և միջազգային երիտասարդական համագործակցությունը,
• խթանել երիտասարդների շարժունությունը,
• բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը տեղական և միջազգային ծրագրերի վերաբերյալ:

Համաժողովը կվարեն ոլորտի լավագույն փորձագետները:

Համաժողովի թեմաներն են՝
1) Էրասմուս+ տեղեկատվական կենտրոն, գործունեությունը, իրականացվող ծրագրերը,
Փորձագետ՝ Արթուր Նաջարյան
2) Բաց երիտասարդական աշխատանքը Հայաստանում,
Փորձագետ՝ Գայանե Առաքելյան
3) Երիտասարդական պետական քաղաքականություն, երիտասարդական ծրագրեր,
Փորձագետ՝ Արեգ Թադևոսյան
4) Տեղական (համայնքային) երիտասարդական քաղաքականություն,
Փորձագետ՝ Արփինե Հակոբյան:

Համաժողովին կմասնակցեն նաև հյուրեր միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի մասնակիցների կողմից ներկայացված առաջարկները փորձագետների և համակարգողների կողմից կամփոփվեն և կներկայացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, որոնք հաշվի կառնվեն նախարարության հետագա ծրագրերի մշակման ընթացքում:

Մասնակցության պայմանները՝
Համաժողովին կարող են մասնակիցել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի և հարակից համայնքների երիտասարդները:

Համաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև 2019 թվականի նոյեմբերի 18-ը լրացնեն

։

You May Also Like