2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 25-ը անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում, ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով կարճ տեսահոլովակների մրցույթ:
Էներգետիկ անցումը նշանակում է գլոբալ էներգետիկ բնագավառի անցում հանածո վառելիքների (ներառյալ` նավթը, բնական գազը և ածուխը) վրա հիմնված էներգիայի արտադրության և սպառման համակարգերից դեպի վերականգնվող էներգիայի աղբյուրներ վրա հիմնված, ածխածնի զրոյական արտանետումներով համակարգի՝ մինչև այս դարի երկրորդ կեսը:
Հետևաբար ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (տեսահոլովակները) համահունչ կլինեն այս կարգախոսին՝ անդրադառնալով հետևյալ թեմաներից մեկին կամ մի քանիսին. էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործում, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործում, կանաչ զարգացում, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմում և հարմարվողականություն:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են մասնակցել Վանաձոր համայնքի բնակիչները (մասնակիցների նախընտրելի խումբ՝ երեխաներ և երիտասարդներ):
Մրցույթին մասնակցության համար ընդունվում են անհատական աշխատանքներ, սակայն ստեղծագործական ստուդիաներում, դպրոցներում, սիրողական խմբերում ստեղծված կոլեկտիվ աշխատանքներ նույնպես ողջունելի են:
Կարճ տեսանյութերը կարող են ներկայացվել հայերեն և/կամ անգլերեն լեզուներով:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել ոչ ավել, քան երկու տեսանյութ: Description:
Տեսանյութերը չպետք է պարունակեն կոնկրետ ապրանքի, ծառայության կամ ընկերության գովազդային տարրեր:
Տեսանյութերի տևողությունը չպետք է գերազանցի երեք րոպեն:
Մրցույթին մասնակցելու համար տեսանյութը կամ տեսանյութի ներբեռնման հղումը անհրաժեշտ է ուղարկել avetiqyanastghik@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը, նշելով հեղինակի անունը, ազգանունը, տարիքը, համայնքը, ինչպես նաև կոնտակտային տվյալները:
Ցանկալի է, որպեսզի տեսահոլովակը տեղադրված լինի սոցիալական հարթակներում / ցանցերում (Facebook, Instagram, TikTok և այլն), քանի որ գնահատման ընթացքում հաշվի է առնվելու նաև տեսահոլովակների դիտելիության և գնահատման հասանելի վիճակագրությունը: Տեսանյութը սոցիալական հարթակներում / ցանցերում տեղադրման դեպքում համապատասխան հղումները անհրաժեշտ է ուղարկել վերոհիշյալ էլեկտրոնային հասցեին:
Ներկայացնելով տեսանյութը՝ մրցույթի մասնակիցը համաձայնում է մրցույթին ներկայացված աշխատանքների հրապարակային ցուցադրությանը, ինչպես նաև տեսանյութի ոչ առևտրային օգտագործմանը՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման և կանաչ զարգացման խթանման նպատակով:
Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր տեսահոլովակները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի պաշտոնական կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ: