Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումը։
Հանրային լսումը վարեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը։
Նախագիծը զեկուցեց զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը։
2025 թվականի համար նախատեսվում է թվով 7 սուբվենցիոն ծրագիր։ Դրանք ենքՎանաձորում կլուծեն մի շարք կարևոր խնդիրներ։
Նախատեսված ծրագրերն են․
Վանաձորի թիվ 3 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում։ Ծրագրի իրագործման դեպքում Վանաձորում վերջնական կլուծվի տնակային մանկապարտեզների խնդիրը։
Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի 1-ին նրբանցքի՝ հայտնի Քարքարոտի, ճանապարհի հիմնանորոգումն է՝ երկաթբետոնե սալերի տեղադրմամբ։ Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև թողոցի ջրահեռացման համակարգը։
Վանաձոր համայնքի Տիգրան Մեծի պողոտայի հիմնանորոգումը՝ Հայքի հրապարակից մինչև Թումնայան հրապարակ։ Փողոցի սկզբից մինչև Հայքի հրապարակ հատվածը արդեն նորոգվել է պետբյուջեի ֆինանսավորմամբ։
Վանաձոր համայնքի թվով 50 բակի հիմնանորոգում և խաղահրապարակների կառուցում։
Վանաձոր համայնքի կարիքների համար կոմունալ տեխնիկայի և ավտոբուսների ձեռքբերում։ Ծրագրով նախատեսվում է ձեռք բերել 1 ինքնաթափ բեռնատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ մեքենա, 45 ավտոբուս։ Ավտոբուսները կսպասարկեն ներհամայքային երթուղիները։
Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի կոյուղատարի հիմնանորոգում, առաջնային մաքրման փոքր կայանի կառուցումով։
Վանաձոր համայնքի տրանսպորտային կայանատեղիի կառուցում։ Այստեղ կպահվեն համայնքի սանմաքրման մեքենաներն ու ավտոբուսները։
Նախագծի յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ ներկաները հարցեր ուղղեցի, քննարկեցին առաջարկվող լուծումները։