Տեղի ունեցավ չեխական <<Օստրավյան>> խառը երգչախմբի համերգը

Հուլիսի 4-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ չեխական <<Օստրավյան>> խառը երգչախմբի համերգը:
Երգչախումբը կազմված է 35 երաժշտից, դիրիժորը՝ Յան Սպիսարովն է:
Երգչախումբը ելույթ ունեցավ ակապելլա՝ առանց նվագակցության, վանաձորյան հանդիսատեսին ներկայացնելով չեխական ֆոլկ երաժշտություն։
Չեխական երգչախումբը համերգային շրջագայությունը կշարունակի Հայսատանի մարզերում:
Երգչախումբն իր երգացանկում ունի բոլոր երաժշտական ոճերի երգերի տարբեր մշակումներ: Տարիների ընթացքում երգչախումբն արժանացել է տարբեր մրցանակների, ելույթներ է ունեցելԱմերիկայում, Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրներում։ Երգչախումբը թողարկել է ընդհանուր առմամբ վեց ձայնասկավառակ:

You May Also Like