Տարվա ամենամասշտաբային ՏՏ իրադարձությունը գալիս է Վանաձոր

Տարվա ամենամասշտաբային ՏՏ իրադարձությունը գալիս է Վանաձոր՝ մեկ հարկի տակ համախմբելու հայաստանյան ՏՏ համայնքը։
Tech Week 2023-ը հարթակ է, որտեղ հնարավորություն ունեք ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին և հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաև կրկնելու և գերազանցելու այդ փորձը։
    Ի՞նչ կտա Tech Week-ը
  • Գիտելիքներ
  • Փորձի փոխանակում
  • Նեթվորքինգ ու նոր ծանոթություններ
  • Նոր թիմեր և գաղափարներ
  • Եվ իհարկե բազում նոր հնարավորություններ՝ բացահայտելու Վանաձորի ողջ ներուժը և ոգևորելու երիտասարդներին կյանքի կոչել իրենց գաղափարները՝ նպաստելով իրենց մարզի զարգացմանը։
Նպատակն է ստեղծել միասնական տեխնոլոգիական համայնք և հավաքական ուժերով նպաստել մարզերի համաչափ ու կայուն զարգացմանը։
Ի՞նչ է սպասվում #Tech_Week_2023-ին
  • Մոտիվացիոն ելույթներ և պանելային քննարկումներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից
  • Տեխնոլոգիական հաքատոն
  • Wings գաղափարների մրցույթ
  Որտե՞ղ
Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ
Տիգրան Մեծի պող., 2 շենք, Լոռու մարզ, Հայաստան
    Ե՞րբ
Սեպտեմբերի 29-հոկտեմբեր 1
Մուտքն ազատ է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց հետ բերել անսպառ էներգիա և 3 օր շարունակ շնչել ու ապրել Tech Week-ի ամեն մի զարկի հետ։
Մասնակցությունն անվճար է․ պետք է անցնել հետևյալ հղումով և գրանցվել․
Միացե՛ք Վանաձորում իրական տեխնոլոգիական տոնին՝ ապրեցնելու Լոռին տեխնոլոգիաների շնչով։
#Tech_Week_2023 #Vanadzor

You May Also Like