Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ թատերարվեստի գործիչներն արժանացան Վանաձորի քաղաքապետի պատվոգրերին

Մարտի 27-ն Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուընկալել էր թատերարվեստի գործիչներին: Քաղաքապետը նախ ողջունեց ներկաներին՝ հղելով բարեմաղթանքներ. «Այս օրը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքում գործում են մի շարք թատրոններ, որոնք ունեն հարուստ պատմություն և մշտապես վառ են պահում մշակութային կյանքը: Մեր հանդիսատեսի որակը շատ բարձր է նաև այն պատճառով, որ բարձր է նաև դերասանական և ռեժիսորական աստղաբույլի նշաձողը: Մեզ համար մեծ պատիվ է թատերարվեստի գործիչներին մեծարելը: Դասական ներկայացումների կողքին մաղթում եմ նոր գործեր և չդադարող ծափողջույններ: Միշտ եղեք գնահատված և սիրված»:
Վերջում Վանաձորի տիկնիկային թատրոնի, ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի, «Բոհեմ» կամերային թատրոնի և Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենները և մի խումբ դերասաններ արժանացան համայնքի ղեկավարի պատվոգրերին և շնորհակալագրերին, կանայք՝ նաև ծաղկեփնջեր ստացան:

You May Also Like