Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյան օրվա առթիվ այցելել է Տիկնիկային թատրոն՝ շնորհավորելու համայնքապատկան Տիկնիկային և Բոհեմ կամերային թատրոնների անձակազմերին։
Միջոցառմանը ներկա են գտնվել համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը և Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է թատերարվեստի գործիչներին, մաղթել քաջառողջություն, լեփ-լեցուն դահլիճներ և ստեղծագործական նվաճումներ։ Համայնքի ղեկավարը նշել է, որ շուտով սկսվելու են սուբվենցիոն ծրագրով նախատեսված Տիկնիկային թատրոնի շենքի կառուցման աշխատանքները և սեղմ ժամանակում կունենանք հիմնական և հագեցած պայմնաններով նոր շենք։
Տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Համայնքի ղեկավարին մշտապես ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար և Արկադի Փելեշյանին հանձնել Վանաձորի տիկնիկային թատրոնի 30-ամյակի առթիվ թողարկված հուշամեդալ։
Թատրոնի անձնակազմին շնորհավորել և արևշատություն է մաղթել նաև Կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։
Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր է հանձնել Տիկնիկային և Բոհեմ կամերային թատրոնների անձակազմերին՝ ի դեմս տնօրեններ Սևակ Սարգսյանի և Գայանե Ավագյանի, ինչպես նաև աշխատակիցներ Դավիթ Գալստյանին, Սամվել Աբովյանին, Հերիքնազ Բաղդասարյանին, Գրիգոր Հարությունյանին։
Համայնքի ղեկավարը շրջել է թատրոնի շենքում, տնօրենի հետ քննարկել տեղափոխման և նոր շենքի կառուցման հետ կապված հարցեր։