Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է «Տաթև» արվեստի կենտրոնի սաներին, որոնք Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված լատինամերիկյան և սպորտային պարերի մրցաշարերում զբաղեցրել են հաղթող և մրցանակակիր հորիզոնականներ։
Մարզիչ, մրցավար Տաթև Գալստյանը ներկայացրել է իր սաների գրանցած հաջողությունները, ապա երեխաներն իրենք են պատմել տարբեր մրցաշարերի տպավորությունների մասին։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է պատանի պարողներին և շնորհագալագրեր է հանձնել նրանց։