Մարտի 27-ին նշվում է Թատրոնի համաշխարհային օրը։

Այսօր Վանաձորի Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Թատրոնի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում։
Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի Հովհ․ Աբելյանի անվան դրամատիկական, Տիկնիկային և Բոհեմ թատրոնների ներկայացուցիչներ, դերասաններ, աշխատակազմի անդամներ։
Բեմարվեստի ներկայացուցիչներին շնորհավորեց և օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդը։
Մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորանքը փոխանցեց և պատվոգրեր հանձնեց Հովհաննես Ավետիսյանը։
Թատրոնի նվիրյալներին շնորհավորեց Արկադի Փելեշյանը։
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ոլորտի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ թատրոնը շարունակում է կենսունակ մնալ, ինչպես նաև բարեմաղթեց ստեղծագործական նոր հաջողություններ, ոգեշնչում և հավատարիմ հանդիսատես։
Արկադի Փելեշյանը պատվոգրեր հանձնեց Վանաձորի թատրոնների տնօրեններին, անձնակազմներին և դերասանների։
Տիկնիկային թատրոնի տնօրեն Սևակ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, ովքեր մշտապես թատրոնի կողքին են և աջակցում են իրենց գործունեությանը։ Նա Տիկնիկային թատրոնի 30-ամյակի հուշամեդալներով պարգևատրեց մարդկանց, որոնք թատրոնի գործունեության և զարգացման գործում նշանակալի ներդրում ունեն։
Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ Վանաձորի կամերային նվագախմբի քառյակը։

You May Also Like