Վանաձոր համյանքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը օրվա կապակցությամբ այցելել է Վանաձորի ամենատարեց բնակիչներին։
Վարդանուշ Անդրեասյան, Մարգո Մուկուչյան, Աղունիկ Ղազարյան, Վազգեն Ավետիքյան․ նրանք բոլորը 100 տարեկան են։ Առույգ են ու շարունակում են սիրել կյանքը։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է տարեցներին, ծաղիկներ ու շնորհավորագրեր հանձնել։
Ի դեմս Վանաձորի ամենաավագների համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորել է բոլոր տարեցներին․
<<Այսօր մենք նշում ենք Տարեցների միջազգային օրը։ Այս օրը մեզ հիշեցնում է ավագ սերնդի նկատմամբ հարգանքի և հոգատարության կարևորության մասին, որոնք անգնահատելի ներդրում ունեն մեր հասարակության զարգացման գործում։
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բոլոր տարեց բնակիչներին իմաստության, համբերատարության և կենսափորձի համար։ Դուք ավանդույթների և արժեքների պահապաններն եք, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ։
Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, խաղաղ և ուրախությամբ լի օրեր>>,- ասել է Արկադի Փելեշյանը։