Սիրելի տարեցներ,
Ամենայն անկեղծությամբ շնորհավորում եմ ձեզ Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը ևս մեկ առիթ է ուշադրություն դարձնելու մեր տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի տարեցներն ապրեն արժանավայել կյանքով և շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ: Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենն ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում:
Սիրելի և հարգելի տարեցներ,
Ջերմորեն ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ Տարեց մարդկանց միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում եմ քաջառողջություն, երկար տարիների կյանք, ընտանեկան ջերմություն և հոգատարություն:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան