Տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի նիստը

Փետրվարի 12-ին տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարին կից, Վանաձոր համայնքի տարածքում հասարակական կարգով գործող «Վանաձոր համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի նիստը: Այն վարում էր Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Օրակարգում ընդգրկված էր 3 հարց: Առաջին հարցը վերաբերում էր համայնքի զարգացման 2018-2021թթ. ծրագրերի կատարման հաշվետվությանը: Երկրորդ հարցով  քննարկման էր ներկայացված 2019թ. Վանաձոր համայնքի տարեկան աշխատանքային պլանը: Դրանք ներկայացրեց Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Երկրորդ հարցի վերաբերյալ հնչեցին առաջարկներ, որոնք հետագայում կքննարկվեն, կկատարվեն փոփոխություններ, ապա հարցը կներկայացվի ավագանու հաստատմանը: Օրակարգի երրորդ հարցով խորհրդակցական մարմնի քննարկմանն էր ներկայացված 2018թ. տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, որը ներկայացրեց Ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը:Խորհրդակցական մարմինը միաձայն դրական եզրակացություն տվեց համայնքի զարգացման 2018-2021թթ. ծրագրերի կատարման հաշվետվությանը, 2019թ. Վանաձոր համայնքի ՏԱՊ-ին և 2018թ. տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

You May Also Like