իրելի թանգարանների աշխատակիցներ․
Միջազգային հանրությունը 1978 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր` Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով:
Թանգարանները, որպես մշակութային կենտրոններ և հայրենագիտության անսպառ աղբյուր, միաձուլում են մեր անցյալն ու ներկան, պատմությունն ու հիշողությունը, արվեստն ու արհեստը, ստեղծելով մի միջավայր , ուր խաչվում են մեր անցյալը, ներկան և ապագայի տեսլականը:
Մայիսի 18-ը նաև ձեր մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որը պահանջում է ոչ միայն գիտելիք և արհեստավարժություն, այլ նաև անսահման սեր ու նվիրվածություն ազգային քաղաքակրթության արմատներին։
Վանաձորի թանգարանային հիմնարկները, նրանց շենքային և ցուցադրական հնարավարությունները մշտապես գտնվել են համայնքապետարանի ուշադրության կենտրոնում և այն լինելու է շարունակական, քանի որ անգնահատելի է թանգարանների և նրանց կոլեկտիվների դերը մատաղ սերդի դաստիարակության գործում, ուր ամեն մի այցելություն ընդլայնում է նրանց աշխարհընկալման հորիզոնները։
Թանգարանները քաղաքի յուրօրինակ ու հյուրընկալ այցեքարտն են և պատահական չէ, որ բոլոր հյուրերին անթաքույց հպարտությամբ առաջարկում ենք այցելություն մեր մշակութային ժառանգությունն ամփոփող ցուցասրահներ: Այդ հպարտության հասցեատերերը նաև դուք եք, սիրելի աշխատակիցներ:
Ջերմորեն շնորհավորում եմ թանգարանային ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական բեղուն գործունեություն :
Արկադի Փելեշյան