Վանաձորում այսօր մեծ շուքով նշվեց ավանդական «Թանգարանային գիշեր» մասսայական մշակութային միջոցառումը։ Մեծ թվով պատանիների մասնակցությունը վկայում է, որ Վանաձորի մշակութային ավանդույյթները գտնվում են հուսալի ձեռքերում։ Մասնակիցների կողմից դրվատանքի արժանացան նաև կազմակերպեչները, նման գեղեցիկ միջոցառումներ կազմակերպելու համար։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից Վանաձորի երեք թանգարանների կոլեկտիվներին՝ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, Ստեփան Զորյանի տուն-թանգարան, պատվոգրեր հանձնեց համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը։