«Թանգարանային գիշեր» միջոցառումը Ստեփան Զորյանի տուն-թանգարանում

Այսօր Վանաձորում անցկացվում է «Թանգարանային գիշեր» միջոցառումը։ Ավանդական դարձած այս միջոցառմանը, ինչպես և ամեն տարի, Վանաձորի թանգարաններում բազմամարդ է։
Թանգարանայի գիշերվա մեկնարկը տրվեց Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։
Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը , Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, մտավորականներ, ուսանողներ և դպրոցականներ։ Սրբազան հայրը ողջունեց և իր օրհնությունը բերեց ներկաներին։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը Ստեփան Զորյանի տուն-թանգարանի տնօրերին և աշխատակիցներին պատվոգրեր հանձնեց։
Այնուհետև անցկացվեց ավանդական դարձած թեյախմությունը, ապա մեծանուն գրողի հայտնի խնձորի այգում խարույկ վառվեց, որի շուրջ ավանդական պարերի ուսուցում անցկացվեց։
Հաջորդ այցելությունը տեղի ունեցավ Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան։ Այստեղ բացվեց «Լոռվա հնագիտական ժառանգությունը սերունդների համար» ցուցադրությունը, որին ցուցադրվեցին Թեղուտի, Շնողի, Բարձրաքաշի տարածքներից հայտնաբերված հնագիտական նմուշները։
Ցուցադրության հանդիսավոր բացմանը ողջույնի խոսք ասաց համայքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը։ Համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի անունից թանգարանի տնօրենին պատվոգիր հանձնեց Մշակույթի,կրթության և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։
Ցուցադրությունից հետո ներկաները վայելեցին ավանդական երգերի կատարումներ։
Միջոցառումներ են տեղի ուենալու նաև Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։
Այսօր թանգարանները գործելու են մինչև գեսգիշեր։

You May Also Like