«Թանգարանային գիշեր» միջոցառումը Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

Մայիսի 20-ին’ «Թանգարանային գիշեր»-ը թանգարաններ հանդես եկան տարբեր միջոցառումներով, այս տարի’ «Թանգարաններ, կայունություն և բարեկեցություն» խորագրի ներքո։
Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի ծրագրում կտավների ցուցադրություն էր։ Այստեղ երաժշտական կատարումներով ելույթ ունեցան Գր. Հախինյանի անվան երաժտական դպրոցի երգչախումբը և Բոհեմ թատրոնի կատարողները։
Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը , Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ, արվեստագետներ ու արվեստասերներ։
Արկադի Փելեշյանը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել նմանատիպ մշակութային միջոցառումներն ավելի մասսայական դարձնելու համար։
Թանգարանի անձնակազմը համայնքի ղեկավարի կողմից պատվոգիր է ստացել

You May Also Like