Թամարա Գևորգի Գրիգորյան
Ծնվել է 1952 թվականի ապրիլի 22-ին, Գյումրի քաղաքում։
1959-1969թթ․ սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գյումրու Հակոբ Հակոբյանի անվան թիվ 7 դպրոցը։
Ընդունվել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, զուգահեռ աշխատել է Ստեփան Ալիխանյանի անվան մանկական թատրոնում՝ սկզբում որպես մանկավարժ, ապա գրական մասի վարիչ։ Երկու մանկական պիեսի և մի քանի մանկական պիեսների թարգմանությունների հեղինակ է։
Հայաստանի կուլտուրայի մինիստրության և թատրոնի կողմից գործուղվել է Մոսկվա՝ Սերգեյ Աբրազցովի անվան մանկական թատրոնի գրական բաժնում վերապատրաստվելու։ Զուգահեռ սովորել է Մոսկվայի թատերական ինստիտուտին կից թատերագիտական ֆակուլտետում և ստացել է թատերագետի որակավորում։
1980թ․-ին ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա բաժինը՝ ստանալով միջնակարգ դպրոցի տարրական դասարանների ուսուցչի որակավորում։
1978-1992թթ․ աշխատել է Կիրովականի թիվ 9 մսուր-մանկապարտեզում։
2000-2005թթ․ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնում։
2001թ․ օգոստոսից մինչ օրս <<Մանկական ֆոնդ>> հասարակական բարեգործական կազմակերպության նախագահն է։
2005-2007թթ․ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և սոցիալական բաժնում։
2007-2008թթ․ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքի և սոցիալական բաժնում։
2008-2017թթ․ աշխատել է Վանաձորի համայնքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնում։
2017-2018թթ․ աշխատել է Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնում։
2018 թվականի ապրիլի 23-ից աշխատում է որպես Վանաձոր համայնքի ղեկավարի օգնական։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։