Նկարիչներ հայր և որդի Թադևոսյանների ստեղծագործությունների ցուցահանդես

Այսօր Վանաձորի կերպարվեստի թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում բացվեց Գագիկ և Տիգրան Թադրոսյանների նկարների ցուցահանդեսը, որին ներկայացվել է 60 կտավ։
Բացմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ համայնքապետարանի ներկայացուցիչներ, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, մտավորականներ, արվեստագետներ, նկարիչների արվեստի սիրահարներ։
Օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Վահան քահանա Ազարյանը, ապա շնորհավորեց Վանաձոր համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը։
Ներկաներին ողջունեց նաև նկարիչներից ավագը՝ Գագիկ Թադևոսյանը։
Արկադի Փելեշյանը շնորհավորագրեր հանձնեց նկարիչներին։
Ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ։
  • Tadevosyan_cucahandes8
  • Tadevosyan_cucahandes1
  • Tadevosyan_cucahandes6
  • Tadevosyan_cucahandes7
  • Tadevosyan_cucahandes4
  • Tadevosyan_cucahandes5
  • Tadevosyan_cucahandes3

You May Also Like