

Ծրագրի արժեքը սահմանել 245.700.000 (երկու հարյուր քառասունհինգ միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 147 420 000(հարյուր քառասունյոթ միլիոն չորս հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ համաֆինանսավորման տեսքով ներդնում է համայնքը՝ Վանաձոր համայնքի 2019 թվականի բյուջեի 06 բաժնի 6-րդ խմբի 1-ին դասի գործառնական դասակարգման 5113 /Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/ հոդվածից: Ծրագրով իրականացվել է՝
- Հայքի հրապարակի բարեկարգում
- Շատրվանների վերակառում
- Կանաչապատումլ
- Մայթերի բարեկարգում
- Բազալտե ծածկույթով ճեմուղիների վերաականգնում
- Լուսավորության համակարգի արդիականացում
- Կենտրոնական հատվածի քարե գորգի կառուցում
1950-ական թվականներին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Հրապարակն իր ճարտարապետական հորինվածքով պահպանում է՝ հայկական ճարտարապետության լավագույն ավանդույթները: Մարզպետարանի շենքը նախագծել է Զավեն Բախշինյանի կողմից, Գուգարք հյուրանոցը և քաղաքապետարանի շենքը Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից, իսկ բնակելի շենքերը Վանաձորի առաջին գլխավոր ճարտարապետ Իգնատ Բուռնազյանի կողմից:
Հետագա ձևավորման աշխատանքները իրականացվել են Ռաֆիկ Բոշյանի ղեկավարությամբ, մասնավորապես կառուցվել է Հայքի հրապարակի շատրվանները, Կիրովի արձանը և Խորենացու պողոտան ամբողջությամբ:
Հայքի հրապարակի կենտրոնական մասում տեղակայված է Լոռու մարզպետարանի շենքը, արևմտյան մասում Գուգարք հյուրանոցը, արևելյան մասում քաղաքապետարանի շենքը։ Հայքի հրապարակը Խորենացի պողոտայով ձգվում է դեպի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ, որտեղ է նաև Վանաձորի կայարանը։
Հայքի հրապարակն ինչպես վանաձորցիների այնպես էլ քաղաք այցելողների սիրելի վայրերից մեկն է:
Հրապարակը վերանորոգել է մի քանի փուլով
1.Կենտրոնական հատվածի քարե գորգի կառուցում, լուսավորության վերականգնում, տրիբունայի վերակառուցում
2.Լուսային էֆեկտներով շատրվանի կառուցում
3.Նախկին Կիրովի արձանի տեղում ժամային աշտարակի կառուցում
Հրապարակը վերակառուցվել է սկզբունքով: