«Հայքի հրապարակի բարեկարգում և վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի քննարկում Վանաձորի համայնքապետարանում

Այսօր՝ հուլիսի 8-ին, Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձոր համայնքի «Հայքի հրապարակի բարեկարգում և վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի քննարկման երկրորդ՝ Վանաձորի համայնքապետարանի նախաորակավորված մասնակիցների որակավորման փաստաթղթերի և գնային առաջարկների գնահատման փուլի նիստը:

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլում, գնահատող հանձնաժողովի հայտերի բացման նիստում ներկայացված մասնակիցները երեքն են եղել: Երկրորդ փուլ անցել են «Վանտեխմատ» ՍՊԸ-ն և «Պրիզմավան» ՍՊԸ-ն, որոնց ներկայացուցիչները մասնակցում էին երկրորդ փուլին:

Նիստին ներկա էին մրցույթային հանձնաժողովի անդամները, որը վարում էր Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Մենք շատ հաճախ բախվում ենք այնպիսի խնդրի, երբ ներկայացրածը ծրագիրը և կատարված աշխատանքը երբեմն չեն համապատասխանում իրար, ուստի՝ ներկաներից յուրաքանչյուրս պիտի կրենք պատասխանատվություն կատրվելիք աշխատանքների վերաբերյալ , քանի որ մենք գործ ունենք քաղաքի պատմական հուշարձանի հետ և որևէ կերպ սխալվելու իրավունք չունենք: Մենք պետք է հտևողական լինենք , որ կատարվելիք աշխատանքները որակով և տեսքով համապատասխանեն ներկայացված ծրագրին»:
Նշենք, որ ավելի վաղ սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել և հավանության է արժանացրել Վանաձոր համայնքի «Հայքի հրապարակի բարեկարգում և վերանորոգում» ծրագիրը:

You May Also Like