«Սթրիթբոլի Հայաստանի գավաթ 2024» մրցաշար

Այսօր Վանաձորի գլխավոր հրապարակում անցկացվում է «Սթրիթբոլի Հայաստանի գավաթ 2024» մրցաշարը՝ բակային ֆուտբոլ և բասկետբոլ մարզաձևերից:
Բակային ֆուտբոլի մրցաշարին մասնակցում են Լոռու մարզի երեխաները՝ այդ թվում Լոռու մարզում գտնվող արցախցի երեխաները։
Բասկետբոլի մրցաշարին մասնակցության հնարավորություն է տրվել երեխաների ՀՀ-ի ողջ տարածքից:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, խորհրդական Արման Բերնեցյանիի և Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանի հետ շրջել են հրապարակում, զրուցել բակային ֆուտբոլի կազմակերպիչների հետ։
Նրանք պատանի մարզիկներին ցուցադրել են գնդակը ցանց նետելու իրենց հմտությունները, ապա փոքր թիմեր կազմելով՝ ֆուտբոլ խաղացել պատանիների հետ։

You May Also Like