Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվեցին Ստրասբուրգի քաղաքապետարանի պատվիրակությանը

Մարտի 18-ին Վանաձորի համայնքապետարանում հյուրընկալվեցին Ստրասբուրգի քաղաքապետարանի Միջազգային հարաբերթությունների դեպարտամենտի ներկայացուցիչ Ժուլիեթ Կոլերը, Կանանց իրավունքների ու գենդերահավասարության բաժնի ներկայացուցիչ Սոֆի Կլերը, Ստրասբուրգի Համալսարանական կանանց ասոցիացիայի նախագահ Ֆրանսուազ Վերկմանը, Կանանց և իրավունքների կենտրոն կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մաթեոլին։
Հանդիպմանը ներկա էին Վանաձորի ՀԿ կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, Գյումրու Կանանց իրավունքների տան ղեկավար Կարինե Դավթյանը։
📍Այցի նպատակը նոր համագործակցություն սկսելն է, հատկապես կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի առնչությամբ։
🔹Հյուրերին ողջունելով, համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը նշեց, որ Վանաձորը ուրախ է համագործակցելու բարեկամ ֆրանսիայի բոլոր քաղաքների հետ։ Նա նշեց, որ առաջարկվող թեմայի շուրջ ցանկացած համագործակցության պատրաստակամ ենք։
Խորհրդականը փաստեց, որ հենց համայնքապետարանում էլ որոշումների կայացման բոլոր գործընթացներին ներգրավված են կանայք՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։
🔹Ներկաները թեմայի շուրջ ճանաչողական զրույց ունեցան։ Օրինակ հյուրերը պատմեցին, որ մանդատ ստանալուն պես կանայք հատուկ դասընթացներ են անցնում սեքսիզմի և խտրականության վերաբերյալ, որպեսզի ավելի պաշտպանված լինեն և ազատ գործեն։
🔹Հյուրերին ներկայացվեց տեղի փորձը, երբ տարբեր համայնքների կին ավագանու անդամներն են միմյանց օգնում՝ օգտվելով հասարակական կազմակերպությունների ստեղծած հարթակներից։
🔹Քննարկվեցին համագործակցություն սկսելու գործնական առաջարկներ, որոնք կլինեն դասընթասցների, այցելությունների համատեղ ֆորումների, աշխատաժողովների և այլ ծրագրերի տեսքով։

You May Also Like