Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ ապրիլի 4-ին և 5-ին Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի համայնքային փուլը: Մասնակցում էին Վանաձորի հանրակրթական դպրոցների 14 թիմ, ինչպես նաև Գուգարքի տարածաշրջանից 5 դպրոցների թիմեր: Մասնակիցներին ողջունեցին և հաղթողներին պարգևատրեցին Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, ինչպես նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը, բաժնի պետ Արամ Ռևազյանը:
Առաջին տեղ է գրավել թիվ 27 դպրոցի թիմը, երկրորդ տեղ՝ թիվ 28 դպրոցի թիմը, երրորդ տեղ՝ թիվ 16 դպրոցի թիմը:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով: Նախարարության կողմից սահմանված համապատասխան հավաստագրերով և գավաթներով պարգևատրվեցին նաև Գուգարք, Լեռնապատ և Բազում համայնքների դպրոցների թիմերը:
Հաղթող թիմերը առաջիկայում կմասնակցեն մարզային փուլին: