Համաձայն Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ապրիլի 30-ին Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիա: Մասնակցության հայտ էր ներկայացրել 11 թիմ:
Պարգևատրման արարողությանը մասնակցում էին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներ:
Մասնակիցները միմյանց հետ մրցեցին հետևյալ մրցաձևերում`
- փոխանցումավազք արգելքների հաղթահարումով,
- խաղային փոխանցումավազք,
- անցում աթլետիկական արգելքների միջով,
- վարժություն մանկական երկանիվ հեծանիվով,
- <<օլիմպիական խորհրդանիշի հավաքում>>:
1 տեղ գրավեց թիվ 5 ՆՈՒՀ-ի <<Արևներ>>թիմը,
2-րդ տեղ՝ թիվ 31 ՆՈՒՀ-ի <<Լոռի>>թիմը,
3-րդ տեղ՝ թիվ 3 ՆՈՒՀ-ի <<Արծիվներ>> թիմը:
Առաջին, երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, նվերներով և ծաղկեփնջերով: Մասնակից թիմերին հանձնվեցին շնորհակալագրեր: Շնորհակալագրեր հանձնվեցին նաև մրցավարական կազմին և <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի կոլեկտիվին:
Հաղթող թիմը կմասնակցի առաջիկայում կայանալիք մարզային առաջնությանը: