Մայիսի 25-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոցի դահլիճում անցկացվեց սպորտլանդիա, որին մասնակցեց Վանաձորի 16 մանկապարտեզ։
Միջոցառումը տեղի ունեցավ համաձայն Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի մարզական միջոցառումների օրացույցային պլանի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ։
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Սասուն Բեգլարյանը, Կրթության, մշակույթի և տուրիզմի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցները։
Հաղթող ճանաչվեց թիվ 5 մանկապարտեզի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրեց թիվ 31 մանկապարտեզի թիմը, 3-րդ տեղը՝ թիվ 28 մանկապարտեզի թիմը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով և նվերներով, իսկ մասնակից թիմերը՝ շնորհակալագրերով:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից կազմակերպչական աշխատանքներին աջակցելու համար շնորհակալագրեր հանձնվեցին կրթության, մշակույթի և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանին և բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանին, Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոց ՀՈԱԿ-ի տնօրենին և մրցավարական կազմին: