Վանաձորում այս տարի էլ բարձր մակարդակով կազմակերպվեց նախադպրոցական ուսումնական հաստատությունների սպորտլանդիայի քաղաքային փուլը: Այն կազմակերպվում է 2009թ-ից: Նպատակը՝ նպաստել փոքրիկների առողջ ապրելակերպին: Մրցաշարի եզրափակիչ փուլին ներկա էր նաև քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Մասնակցության հայտ էր ներկայացրել թվով 11 մանկապարտեզ: Եզրափակիչ փուլ դուրս եկան թիվ 5, 31 և 34 մանկապարտեզների սաները: Հաղթող ճանաչվեց թիվ 5 մանկապարտեզը: Բոլոր հաղթողները քաղաքապետարանի կողմից պարգևատրվեցին նվերներով և գավաթներով: Հաղթող թիմերը մայիսի 5-ից 12-ը կմասնակցեն Վանաձորում կայանալիք սպրոտլանդիայի մարզային փուլին:
Քաղաքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը հաջողություն մաղթեց մասնակից բոլոր փոքրիկներին՝ նրանց մաղթելով հաղթանակ նաև մարզային փուլին:
Էդվարդ Արզումանյան
Վանաձորի քաղաքապետարան