«ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ»-ն Վանաձորում

Մարտի 22-ին «Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի
մարզադահլիճում անցկացվեց «Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության
դպրոցների 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ» մարզական միջոցառման
համայնքային փուլը:
Մարզական Միջոցառմանը ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավորի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը, Համայնքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Սասուն Բեգլարյանը, Լոռու մարզպետի օգնական Էրիկ Կոստանյանը։
1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցեցին
Վանաձորի թիվ 1, թիվ 4, թիվ 8, թիվ 16, թիվ 18, թիվ 20, թիվ 28, թիվ 30 և Դարպասի դպրոցի՝ թվով 9 թիմերը:
Մրցաձևերի արդյունքում հաղթող ճանաչվեց Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղ գրավեց
թիվ 28 հիմնական դպրոցի թիմը, երրորդ տեղ` թիվ 20 հիմնական դպրոցի թիմը:
Հաջորդ մարզային փուլին մասնակցության իրավունք ստացան թիվ 18 և թիվ 28 դպրոցների թիմերը:
Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի պատվոգրերով և գավաթներով:

You May Also Like