2018թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժինը

Մինչ զեկույցին անցնելը, համայնքի ղեկավարը անդրադարձավ նախորդ տարվա ընթացքում բաժնի կատարած աշխատանքների որակին, ընթացիկ խնդիրներին և գրանցած արդյունքներին, ապա տվեց հանձնարարականներ:
ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով: Վերջում բաժնի առաջատար մասնագետ Տաթևիկ Սահակյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար Մամիկոն Ասլանյանի կողմից արժանացավ շնորհակալագրի:
2018թ. ընթացքում ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին է հասցեագրվել իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ուղարկված 138 գրություն, որոնց սահմանված ժամկետներում տրվել է համապատասխան լուծում: Կազմվել է համայնքի ավագանու որոշման 3 նախագիծ, համայնքի ղեկավարի կարգադրության` 2 նախագիծ: Կազմվել է 28 զեկուցագիր:
Մարզադպրոցների պահպանման և սպորտային միջոցառումների կազմակերպման համար համայնքի բյուջեից տրամադրվել է 284.695.800 (երկու հարյուր ութսունչորս միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար ութ հարյուր )դրամ:
Համաձայն ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի օրացուցային պլանի, 2018թ. կազմակերպվել և անց են կացվել 23 մարզական մասսայական միջոցառում, որին ակտիվորեն մասնակցել են համայնքում գործող մարզական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, ավագ դպրոցները, քոլեջները, համայնքի ազգաբնակչությունը:
• Մարտի 1-ից 4-ը Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի բռնցքամարտի մարզադահլիճում անց է կացվել 2004-2005թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի բաց առաջնություն:
• Մարտի 24-30-ը Ա. Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի խաղադահլիճում անց է կացվել 16-ից մինչև 18 տարին լրացած ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների պատանիների ֆուտզալի գավաթի խաղարկություն: Մասնակցության հայտ են ներկայացրել 8 հավաքական թիմ:
• Ապրիլի 14-15-ը «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ–ի մարզադահլիճում անց է կացվել սեղանի թենիսի 2002-2004թթ. ծնված պատանիների և աղջիկների առաջնություն:
• Ապրիլի 14-ից 15-ը ՕՀՄՄՄԴ-ի Սարգիս Ավետյանի անվան ըմբշամարտի մարզադահլիճում անց է կացվել 2005-2007թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ազատ ըմբշամարտի բաց առաջնություն:
• Ապրիլի 20-ից 21-ը <<Գագիկ Ղազարյան>> մարզակումբում անց է կացվել 2004-2006թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների սամբո ըմբշամարտի Վանաձոր քաղաքի առաջնություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին:
• Ապրիլի 27-ից 29-ը ծանրամարտի մասնագիտացված մարզադպրոցում անց է կացվել Վանաձորի քաղաքի 2001-2004թթ ծնված պատանիների ծանրամարտի բաց առաջնություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին:
• Մայիսի 4-ին Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ տարիքի երեխաների սպորտլանդիան, որին մասնակցել են 11 ՆՈՒՀ-երի թիմեր:
• Մայիսի 12-ից 13-ը «Գագիկ Ղազարյան» մարզակումբի մարզադահլիճում անց է կացվել 2006-2008թթ ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի ձյուդոյի առաջնություն` 10 քաշային կարգերում:
• Մայիսի 22-ից 23-ը աթլետիկայի մարզադպրոցում անց է կացվել տղաների և աղջիկների աթլետիկայի առաջնություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին:
• Մայիսի 27-ից 28-ը Վանաձորի շախմատի մարզադպրոցում անց է կացվել քաղաքի շախմատի առաջնություն` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակին:
• Հունիսի 1-ից 3-ը աթլետիկայի մարզադպրոցում անց է կացվել ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Վանաձոր համայնքի փուլը:
• Հունիսի 8-ից 9-ը Ա.Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարմնամարզության դահլիճում անց է կացվել պատանիների և աղջիկների սպորտային մարմնամարզության անհատական բաց առաջնություն:
• Հունիսի 16-ից 23-ը քաղաքային մարզադաշտում անց է կացվել «Հուսո գավաթ» ֆուտբոլի մրցումներ համատիրությունների թիմերի միջև:
• Հունիսի 23-ին քաղաքի բոլոր մարզաբազաներում անց են կացվել օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառումներ:
• Հուլիսի 26-ին շախմատի ակումբում անց է կացվել Վանաձոր քաղաքի հաշմանդամների շաշկու և շախմատի առաջնություն:
• Հուլիսի 28-ին լողի մարզադպրոցում անց է կացվել 2003-2005թթ ծնված տղաների և աղջիկների լողի առաջնություն:
• Սեպտեմբերի 15-ին Վանաձորի քաղաքային մարզադաշտում անց է կացվել «Մարզական փառատոն» միջոցառումը: Փառատոնին մասնակցել են քաղաքի ուսումնական հաստատությունների, քոլեջների, մարզադպրոցների 20 կոլեկտիվ` շուրջ 2000 մասնակից:
• Սեպտեմբերի 18-ից 23-ը Վանաձորի ֆուտբոլի մարզադպրոցի խաղադաշտում անց է կացվել Վանաձորի քաղաքապետի ֆուտբոլի գավաթի խաղարկության մրցումներ:
• Հոկտեմբերի 11-ին և 12-ին քաղաքի բոլոր մարզադպրոցներում և մարզական կազմակերպություններում անց են կացվել Վանաձորի օրվան նվիրված մարզական միջոցառումներ:
• Հոկտեմբերի 28-ից 31-ը Ա. Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների բասկետբոլի գավաթի խաղարկության մրցումներ, որին մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների աղջիկների և տղաների հավաքական թիմեր:
• Նոյեմբերի 22-ից 25-ը Ա.Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվել Վանաձոր քաղաքի տղաների և աղջիկների վոլեյբոլի գավաթի խաղարկության մրցումներ, որին մասնակցել են ավագ դպրոցների, քոլեջների, ուսումնարանների աղջիկների և տղաների հավաքական թիմեր:
• Դեկտեմբերի 11-ին անց է կացվել տարվա 10 լավագույն մարզիկների և նրանց մարզիչների ընտրությունը, իսկ դեկտեմբերի 21-ին` Է.Կզարթումյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կազմակերպվել է Վանաձոր քաղաքի տասը լավագույն մարզիկների և նրանց մարզիչների մեծարման միջոցառումը:
• Բոլոր միջոցառումների հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվել են Վանաձորի համայնքապետարանի պատվոգրերով, մեդալներով, հուշանվերներով, միջոցառումները տեսա և լուսանկարահանվել են, լուսաբանվել լրատվամիջոցներով:

Համայնքի ենթակայությամբ գործում է 10 մարզադպրոց` համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ գործում է 20 մարզաձև, մարզվողների թիվը`2100 մարզիկ-մարզուհիներ:
Բաժնի աշխատակիցները տարվա ընթացքում կատարել են ստուգայցեր բաժնի ենթակայության մարզադպրոցներ, տվել մեթոդական ցուցումներ: Մարզիչները մասնակցել են վերապատրաստման դասընթացների:
Աշխարհի առաջնության մրցանակակիր են դարձել 2 մարզիկ, Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնության հաղթող և մրցանակակիր են դարձել 7 մարզիկ, ՀՀ առաջնությունների հաղթող են դարձել 43 մարզիկ, բազմաթիվ մարզիկներ դարձել են միջազգային մրցաշարերի հաղթողներ և մրցանակակիրներ: Հաջողություններ են արձանագրվել նաև խաղային մարզաձևերից: Հանդբոլի տղամարդկանց և մինչև 16տ պատանիների թիմերը դարձել են ՀՀ առաջնությունների հաղթողներ: Պատանիների առաջնություններում հաջող է հանդես գալիս նաև ֆուտբոլի մարզադպրոցի 2005թ. ծնված պատանիների թիմը: Շախմատի պատանիների թիմը դարձել է ՀՀ դպրոցականների սպարտակիադիայի հաղթող:
Լավագույն մարզիկներին և նրանց մարզիչներին խրախուսելու համար հատկացվել են սպորտային նպաստ:
Համայնքի ղեկավարի կողմից հաստատված մարզադպրոցների պահպանման ծախսերի նախահաշիվներում նախատեսված գումարներից համայնքի ենթակայության մարզադպրոցներում կատարվել են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ձեռք են բերվել մարզագույք և մարզահագուստ: Մարզադպրոցների հավաքական թիմերը մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ֆեդերացիաների կողմից անցկացված առաջնություններին և մրցաշարերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և միջազգային մրցաշարերին:
«Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ անց է կացվել վազքի կիսամարաթոն:
Աջակցել ենք «Լուսաստղ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից անցկացվող «Ներառական սպորտլանդիա» միջոցառմանը, տրամադրվել է մարզադահլիճ, ապահովվել մրցավարական կազմով:
Բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի ենթակայության բոլոր մարզադպրոցների կոլեկտիվները ակտիվորեն մասնակցել են տարվա ընթացքում կազմակերպված շաբաթօրյակներին, քաղաքի հասարակական, մարզական և մշակութային միջոցառումներին:

You May Also Like