Վանաձորցի երկու մարզիկ կմեկնեն Ռիո՝ օլիմիական խաերին մասնակցելու

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր աշխատասենյակում ընդունել է վանաձորցի օլիմպիականներին, ովքեր մի քանի օրից մեկնելու են Ռիո՝ 31-րդ ամառային խաղերին մասնակցելու:
Վանաձորից Ռիո կմենեն երկու մարզիկներ: Նրանք են՝ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը և 400 մետր արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը:
Վանաձորի քաաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը քաղաքապետին ներկայացրեց մարզիկների անցած ճանապարհն ու նրանց պատրաստվածության աստիճանը, վստահեցնելով, որ օլիմպիական խաղերին մասնակցելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դաբինյանը նախ շնորհավորելով Ռիո մեկնող մարզիկներին, նշեց, որ իրենք արդեն իսկ բազմաթիվ հաջողություններ են գրանցել, հերթը իմա Ռիոից մեդալ բերելն է, խոստանլով, որ յուրաքանչյուր բերված մեդալ անպատասխան չի մնա համայնքի ղեկավարի կողմից:

P1510153 P1510155

You May Also Like

Leave a Reply