Սպորտլանդիա՝ ՀՀ մարզերի, Երևանի և Արցախի Հանրապետության դպրոցների միջև

Մարտի 29-ին և 30-ին Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան «Կենտրոն» համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անցկացվել է Վանաձորի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱՅԻ» համայնքային փուլը:

1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը մասնակցել են Վանաձորի թիվ 8, թիվ 16, թիվ 18, թիվ 20 և թիվ 28 հանրակրթական դպրոցների թիմեր:

Մրցաձևերի արդյունքում հաղթող և մրցանակակիր  են ճանաչվել թիվ 8, թիվ 20 և թիվ 28 դպրոցների թիմերը: Հաջորդ մարզային փուլին մասնակցության իրավունք  են ստացել թիվ 8 և թիվ 20 դպրոցների  թիմերը:

4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող «Սպորտլանդիա» մարզական միջոցառմանը հայտ են ներկայացրել  Վանաձորի թիվ 1, թիվ 7, թիվ 8, թիվ 16, թիվ 18, թիվ 19, թիվ 20, թիվ 22, թիվ 23, թիվ 27, թիվ 28 և Գուգարքի հիմնական դպրոցների թիմեր: Սպորտլանդիային չէր ներկայացել Վանաձորի թիվ 22 դպրոցի թիմը:

5 մրցաձևերի արդյունքում հաղթող և մրցանակակիր  են ճանաչվել  համապատասխանաբար Վանաձորի թիվ 25, Գուգարքի հիմնական և Վանաձորի թիվ 27 դպրոցների թիմերը: Հաջորդ մարզային փուլին մասնակցություն իրավունք են ստացել Վանաձորի թիվ 25 և Գուգարքի հիմնական դպրոցների  թիմերը:

Հաղթող և մրցանակակիր թիմերը պարգևատրվել են ԿԳՍՄ նախարարության պատվոգրերով:

You May Also Like