Սպասվում են նոր փոփոխություններ ՏԻՄ օրենքում:

Նախատեսվում է ներդնել համայնքների զարգացման ծրագրերի պարտադիր ամենամյա հաղորդումների մեխանիզմներ: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների արդյունքում համայնքի քառամյա ծրագրի իրականացման ընթացքը կներկայացվի ավագանուն համայնքի ղեկավարի կողմից՝ հաղորդման ձևաչափով: Օգոստոսի 30-ին ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են համայնքի զարգացման քառամյա ծրագրի կազմման ու հաստատման գործընթացին: Մասնավորապես, տրվում է քառամյա ծրագրի սահմանումը, հստակեցվում են ծրագրի հաստատման ընթացակարգերը, սահմանվում են ծրագրում պարտադիր կարգով ներառման ենթակա ուղղությունները, ինչպես նաեւ համայնքի ղեկավարի կողմից ամեն տարի ավագանուն ծրագրի իրականացման վերաբերյալ հաղորդում ներկայացնելու մեխանիզմ է ներդրվում:

ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչությունը ,մինչեւ օրենքի նախագծի մշակումը, ուսումնասիրել է համայնքներում ծրագրերի կազմման եւ հաստատման հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ եվրոպական երկրների փորձը: Պլանավորվում է զուգահեռաբար կազմել նաև համայնքների քառամյա ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույց,ինչը թույլ կտա նույնականացնել համայնքների զարգացման ծրագրերի կառուցվածքը և առաջնահերթությունների ընտրության չափորոշիչները:

Վանաձոր համայնքի զարգացման քառամյա ծրագրին կարելի է ծանոթանալ, այցելելով www.vanadzor.am :

You May Also Like

Leave a Reply