Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Վանաձորի թիվ 5 դպրոցի տղաների վոլեյբոլի թիմին, տնօրենին և ֆիզկուլտուրայի ուսոցիչներին։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է նրանց 2023թ.-ի ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա»-ի ծրագրով վոլեյբոլի տղաների հանրապետական եզրափակիչ փուլում առաջին տեղը գրավելու համար։
Պատանի մարզիկները, ուսուցիչներ Լևոն Հովհաննիսյանը, Հրանտ Անդրեասյանը և դպրոցի տնօրեն Նաիրա Ղազարյանը համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր են ստացել։
Համայնքի ղեկավարը շնորհակալագիր է հանձնել նաև ՌԴ-ում K1 գավաթի խաղարկության մրցաշարին 2-րդ տեղը զբաղեցրած 12-ամյան Արգիշտի Դանիելյանին։
Արկադի Փելեշյանը, շնորհավորելով մարզիկներին, մաղթել է նոր հաղթանակներ և նշել, որ սպորտային նոր նվաճումների ճանապարհին սատարելու է նրանց։