Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա արձանի մոտ

Մարտի 5-ին, Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան:
Սպարապետի ծննդյան կապակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա արձանի մոտ։ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, դպրոցականներ, քաղաքացիներ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին նրա հիշատակին։

You May Also Like