Տոնական համերգ՝ նվիրված Հանրապետության օրվան

Հայաստանի առաջին հանրապետությանը նվիրված միջոցառումները շարունակվեցին տոնական համերգով։ Այն տեղի ունեցավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առջև ձևավորված բացօթյա բեմահարթակի վրա։ Ելույթ ունեցան Վանաձորի համայնքապետարանի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուբեն Ասատրյան) և Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար` Ռուզաննա Մխիթարյան)։ Համերգի սկիզբն ազդարարվեց Ջիվան Սարգսյանի ասմունքով, ապա երգչախմբի և նվագախմբի համատեղ կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Ներկա էին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպս․ Հակոբյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինա Մադոյանը, մտավորականներ, համայնքապետարանի աշխատակիցներ, քաղաքացիներ։ Տոնական օրը եզրափակող համերգը մշակութային գեղեցիկ հնչյունների ներքո մոռանալ տվեց հոգսերը և մտորել տվեց ազգի բարձրագույն արժեքի՝ Հայրենիքի մասին։ Տոնդ շնորհավո՛ր, Հայաստան։

You May Also Like