Սոխակ Մելքոնյան

Սոխակ Սամվելի Մելքոնյան

Ծնվել է 1993թ.դեկտեմբերի 10-ին ք. Վանաձորում:

Սովորել  է Վանաձորի  թիվ 20 դպրոցում:

2010-2014թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտություն բաժնում, կրթությունը շարունակել մագիստրատուրայում, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան:

Վերապատրաստվել է «Հայաստանի Եվրոպական Ապագայի Դպրոց», «Մամուլ և քաղաքականություն», «Ժողովրդավարության 2015թ. երկրորդ երեկոյան դպրոց», «Կարիերայի զարգացում», «Կանանց առաջնորդության դպրոց», «Կանայք քաղաքականությունում»  տեղական և միջազգային կազմակերպություններում:

Մասնակցել է ԵՊՀ ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպված ԵՊՀ տարեկան գիտական նստաշրջանին:

2014-2015թթ.  որպես «Լոռեցիների միավորում» ԲՀԿ-ն ներկայացուցիչ Երևանում և Տալլինում մասնակցել է  էստոնական «PRAXIS» քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի կողմից կազմակերպած «Հայկական ՔՀ մասնակցային կարողությունների և իրավապաշտպանության զարգացում» թեմայով դասընթացներին:

2015թ. մասնակցել է «ՀայկականՓիԱրԱսոցիացիա»գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից կազմակերպված «PR դպրոցին»:

2016թ. մասնակցել է Օտզենհաուզենի Եվրոպական Ակադեմիայի և Allianz Kulturstiftung for Europe հիմնադրամի համագործակցությամբ կազմակերպած ծրագրին (Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա):

2018-2019թթ. որպես  ԵԱԴ-ի ներկայացուցիչ, « Երիտասարդական աշխատանքի վերաբերյալ» թեմայով վերապատրաստվել է  Ռումինիայում և Բելգիայում:

Մասնակցել է ՀՀ նախագահական, Երևանի ավագանու, Իջևանի ՏԻՄ, ՀՀ Սահմանադրության հանրաքվեի ժամանակ անցկացվող ընտրություններին որպես դիտորդ՝ ներկայացնելով «ԿԶՔՀ» ՀԿ և «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնը:

Արտադրական պրակտիկա է անցել ՀՀ Ազգային ժողովում և Yerevan Times պարբերականում:
2016թ.  ընդունվել է աշխատանքի Վանաձորի պետական համալսարանի «Որակի ապահովման» կենտրոնում որպես մոնիտորինգի և վերլուծության մասնագետ:

2017թ.  Վանաձոր համայնքի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ և  «Վանաձոր համայնքի ղեկավարին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման նպատակով Վանաձոր համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող հանձնաժողովի» աշխատանքների մասնակից:

2016-2017թթ.  «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների պլանի մշակում Վանաձոր քաղաքի համար» և Կարմիր Խաչ կազմակերպության «Ակտիվ ծերացում» ծրագրերի հանձնախմբերի անդամ:

2017թ. մայիսից ընտրվել է Երիտասարդական ակումբների դաշնության մարզային համակարգող, նույն թվականի դեկտեմբերին դարձել տարվա ԵԱԴ լավագույն մարզային համակարգող:

2017թ. ԵԱԴ-ի  հետ կազմակերպել է  «Մարդ մարդու համար» սոցիալական նախաձեռնությունը:

2018թ.`  հիմնադրել է «Յան» պարային ստուդիան:

Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, իսպաներեն   լեզուների:

Ամուսնացած չէ: