Հարգելի քաղաքացիներ , հաշվի առնելով Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի վերաբերյալ հանրային լայն իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը , ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ցանցի էջում՝ facebook.com/mlsa.am/, հասանելի են բոլոր բացատրական նյութերը, որոնք առնչվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերին և միջոցառումներին: Պարբերաբար այցելելով նախարարության ֆեյսբուքյան էջը, քաղաքացիները կարող են տեղեկանալ, թե որ միջոցառման շահառուներ կարող են համարվել իրենք և, անհրաժեշտության դեպքում, ինչպես լրացնել առցանց դիմումը:
Վանաձորի համայնքապետարան