Սննդամթերք Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզներին

Հանրապետության տարբեր բնակավայրերում մանկապարտեզներ կառուցելուն զուգահեռ՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը և Կարապետյանների ընտանիքը պարբերաբար նախադպրոցական ուսումնական հաստատություններին տրամադրում են զգալի քանակությամբ սննդամթերք՝ վերջիններիս առկա դժվարությունները հաղթահարելուն աջակցելու, երեխաների սնունդ առավել բազմազան դարձնելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ նման աջակցություն ստացան Տաշիրի, Ստեփանավանի և Թումանյանի ՆՈՒՀ-երը: Այս անգամ սննդամթերք շուրջ 10 տոննա սննդամթերք ստացան Վանաձորի բոլոր քսան մանկապարտեզները: Սննդամթերքն արդեն իսկ բաշխված է մանկապարտեզներին: Վանաձորի մանկապարտեզներ հաճախող սաների ծնողները, ՆՈՒՀ-երի աշխատակազմն ու Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի աշխատակիցներն իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Կարապետյանների ընտանիքին՝ իրենց հայրենանվեր այս գործի համար:
 

You May Also Like

Leave a Reply