Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի, որի ավարտը գեղեցիկ, ավանդական տոն է ՝ Վերջին զանգ, Վերջին դաս: Բոլորիս համար այս օրը չափազանց հիշարժան է ու անմոռանալի, և համոզված եմ, որ այս տոնական օրը հարազատ կրթօջախում հնչող Վերջին զանգի ղողանջն ուղեկցելու է ձեզ ողջ կյանքում:
Ամեն սերունդ իր մուտքը նոր կյանք սկսում է երախտիքի խոսքերով, ուղղված իր ուսուցիչներին ու հարազատ կրթօջախին, ետևում թողնելով պատանեկան ուրախ ությամբ ու հուզմունքով լի հիշողությունները և առջևում ունենալով մեր պետության զարգացման առաջընթացի ակտիվ մասնակցի տեսլականը:
Սիրելի ուսուցիչներ, դուք այսօր հասարակության ակտիվ կյանքի գիրկն եք ճանապարհում նոր սերունդ, որին փոխանցել եք Ձեր ողջ գիտելիքներն ու իմացությունները: Շնորհակալություն մեր զավակների կրթության գործին Ձեր անմնացորդ նվիրումի համար և բարի երթ ու կանաչ ճանապարհ շրջանավարտներին:
Սիրելի շրջանավարտներ , սրտանց շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ և վստահ եմ , որ Ձեր ապագան լի է լինելու ուրախություններով ու հաջողություններով, ինչպես ազնիվ ու բանիմաց քաղաքացու կյանքի բնականոն ընթացքն է ենթադրում:
Սամվել Դարբինյան