Սիրելի շրջանավարտնե՛ր, շնորհավորում եմ այս անմոռանալի և գեղեցիկ օրվա առթիվ:
Վերջին Զանգն ունի հրաշալի խորհուրդ: Այն դպրոցական ուսումնառության ավարտի խորհրդանիշն է և առաջնորդում է ձեզ դեպի մեծ կյանք, դեպի ինքնադրսևորում: Դուք մուտք եք գործում նոր կյանք, նոր աշխարհ: Վստահ եմ, որ այս սերունդն էլ է նոր կյանքի բոլոր քննությունները միշտ բարեհաջող և պատվով հանձնելու:
Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ ու երջանկություն, հաստատակամ քայլերով ընթանաք առաջ դեպի Ձեր նպատակների և երազանքների իրականացում:
Այսուհետ դուք դառնում եք մեր երկրի հասուն ու գիտելիքներով զինված քաղաքացիներ, և ձեզնով է նաև պայմանավորված մեր հայրենիքի բարօրությունը:
Դարձե՛ք լավ մարդիկ, լավ մասնագետներ, եղե՛ք օգտակար մեր հայրենիքին:
Բարին ընդ ձեզ, սիրելի շրջանավարտնե՛ր:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան