Այսօր ՝ մայիսի 8-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարի մոտ նշվեց Շուշիի ազատագրման և Երկրապահի օրը: Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստի կարգ` ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոս հայորդիների: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը,Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, Երկրապահ կամավորականների միության անդամներ, Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Ներկաները ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհեցին եկեղեցու բակում տեղադրված Շուշիի ազատագրմանը նվիրված խաչքարին, ապա այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև ՀՀ Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Հաջորդ կանգառը ազատամարտիկների պանթեոնում էր, որտեղ ևս կատարվեց հոգեհանգստի կարգ և հնչեց աղոթք, ապա ներկաները հարգանքի տուրք մատուցեցին նահատակների շիրիմներին և ուղևորվեցին արցախյան 44-օրյա պատերազմի նահատակ հերոսների պանթեոն։
You May Also Like
«Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական հոգեբանական կազմակերպության ներկայացուցիչները քաղաքապետի հետ քննարկեցին Վանաձորում իրականացվող ծրագրերը
Ванадзор
Comments Off on «Ցավեր՝ առանց սահմանների» ֆրանսիական հոգեբանական կազմակերպության ներկայացուցիչները քաղաքապետի հետ քննարկեցին Վանաձորում իրականացվող ծրագրերը