Շրջայց՝ երկրաշարժի հետևանքով ստացված ահազանգերի հետքերով

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո Վանաձորի համայնքապետարանը և ԱԻՆ 911 ծառայությունը բնակիչներից ստացել են 40 ահազանգ այն մասին, որ երկրաշարժի հետևանքով բնակարաններում առաջացել են ճաքեր և ձևափոխություններ։

Այսօր՝ փետրվարի 16-ին, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի մասնագետները՝  բաժնի պետ Սուրեն Աբովյանի գլխավորությամբ, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ներկայացուցիչների և Լոռու մարզի սեյսմիկ ծառայության փորձագետ, տ․գ․դ․, պրոֆեսոր  Ռազմիկ Աթաբեկյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին ահազանգերի հետքերով։  Իրավիճակն ուսումնասիրեցին տեղերում։  Շրջայցերը կրելու են շարունակական բնույթ։ Ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և որոշում կկայացվի հետագա անելիքների վերաբերյալ։

You May Also Like