Շրջայց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի պանթեոնում

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ԺՊ Դավիթ Հակոբյանը, և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավասու մի խումբ պաշտոնյաներ շրջայց կատարեցին Վանաձորի համայնքապետարանի միջոցներով կառուցվող արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի պանթեոնում՝ իրականացվող աշխատանքին տեղում հետևելու նպատակով։
Վերջերս հանրային լայն արձագանք էր ստացել այն փաստը, որ մանկատան սան Գևորգ Արթուրի Եղշատյանի տապանաքարը տեղադրված չէ։ Շինարարական աշխատանքների այս փուլում տապանաքարը տեղադրվել է սահմանված ձևաչափձով ։ Աշխատանքները շարունակվում են։ Դրանք ընդհատվել էին ձմռանը, եղանակային պայմանների պատճառով, քանի որ բաց տարածքում խոնավության առկայության պարագայում շինարարական աշխատանքներ իրականացնելն արգելվում է։ Բոլոր տապանաքարերը պատրաստ կլինեն մինչև ս/թ ապրիլի 15-ը։
Այցի հաջորդ կանգառը Վանաձորի թիվ 2 գերեզմանատունն էր։ Տեղում քննարկվեցին գերեզմանատան սահմանաչափման , ինչպես նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից մշակված նախագծով հուղարկավորությունների համար տարածքների հետագա հատկացման հարցերը։
Հիշեցնենք, որ գերեզմանատան տարածքը դեռևս 1990-ական թթ․-ին հատել է նախագծային սահմանները։ Հրատապ լուծում են պահանջում գերեզմանատան սահմանազատման և օրենքով սահմանված շահագործման հարցերը։

You May Also Like