Մարզկենտրոն Վանաձորում գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում խիստ վերահսկողութուն է իրականացվում ինչպես տնօրենների, այնպես էլ անձամբ քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից: Քաղաքապետի հանձնարարականով քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանի կողմից անակնկալ այցերը մանկապարտեզներ շարունակվում են:
Վանաձորում գործող թվով 20 նախադպրոցական ուսումնական հաստատությունները գտնվում են քաղաքապետ Սամվել Դարբինյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Պարբերաբար կազմակերպվում են անակնկալ շրջայցեր քաղաքի տարբեր հատվածներում գործող մանկապարտեզներ: Վերջին օրերին Եղվարդի մանկապարտեզքում գրանցված մասսայական թունավորման դեպքերն էլ նպաստեցին էլ ավելի խստացնել վերահսկողությունը նշված կառույցներում: Այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը անակնկալ այց կատարեց քաղաքի ծայրամասային Տարոն 4 թաղամասում գործող թիվ 35, ապա կենտրոնական թիվ 20 մանկապարտեզներ: Շրջայցի նպատակը մանկապարտեզներում երեխաներին տրվող սնունդի որակրին, ջերմաստիճանին, ինչպես նաև սանիտարական վիճակին տեղում ծանոթանալն էր: Շրջայցի ընթացքում Գոռ Բադյանը բավարար գնահատեց մանկապարտեզներում տիրող վիճակը: Բաժնի պետի կողմից եղան առաջարկներ, բարձրաձայնվեցին որոշակի խնդիրներ, որոնք տնօրենների հավաստմամբ շուտափույթ լուծում կստանան:
Քաղաքապետի հրամանով մանկապարտեզների տնօրենները պետք է առավել քան ուշադիր լինեն իրենց կողմից ղեկավարվող կառույցների ներսում տիրող իրավիճակի նկատմամբ: Բաժնի պետի կողմից նմանատիպ անակնկալ այցերը մանկապարտեզներ կրելու են շարունակական բնույթ, քանի որ դրանք ավելի զգոն և պատասխանատու աշխատելաոճ են թելադրում:
Վանաձորի քաղաքապետարան