Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը՝ համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել համայնքի բոլոր այն փողոցներում, որտեղ ընթանում են նորոգման աշխատանքներ։
Շրջայցը սկսել են Դարպաս գյուղական բնակավայրից․ այստեղ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ հիմնանորոգվում է 1 կմ երկարությամբ ճանապարհը, որը վարչական ղեկավարի խոսքերով՝ նախկինում ծառայում էր որպես գլխավոր ճանապարհ։
Հաջորդ կանգառը քաղաքի արևմտյան հատվածը՝ Տարոն և Տավրոս թաղամասերը քաղաքին կապող Կարեն Դեմիրճյան փողոցում էր։ Շինարարները խոստանում են հնարավորինս արագ փողոցն անցանելի դարձնել, իսկ աշնանն ամբողջությամբ ավարտել շինարարությունը։
Շինհրապարակի է վերածված նաև Բանյոի փողոցը, ի դեպ սա համայնքի միջոցներով հիմանորոգվող 5 փողոցներից առաջինն են սկսել։ Այստեղ մայթերը հետաքրքիր լուծումներ են ունենալու։
Գլխավոր ճարտարապետը ներկայացրել է լուծումներն ու աշխատանքի մանրամասները։
Գարեգին Նժդեհ փողոցում մայթեզրերն էին կառուցում։
Եղան նաև Զաքարյան և Ներսիսյան փողոցներում։ Այստեղ, ինչպես նաև Իսահակյան փողոցում, շինարարության զգալի մասն արված է։ Ասում են՝ եթե եղանակը թույլ տա՝ ասֆալտն օրերի հարց է։
Վերջին կաքնգառը Սայաթ-Նովայի անվան զբոսայգին էր։
Զբոսայգում արդեն տեղադրվել էի նոր աղբամանները, և գործարկվում էին նոր ձեռք բերված մաքրող սարքերը։
Նշենք, որ հիմնանորոգման աշխատանքներն են սկսվել Խորենացի և Մոսկովյան փողոցներում։