Շրջայց Վանաձոր քաղաքի Թևոսյան 2 տնակային ավանում

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշոտնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ քաղաքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը շրջայց կատարեց Վանաձոր քաղաքի Թևոսյան֊2 տնակային ավանում’ տեղում ծանոթանալու Կառավարության 2022թ. հոկտեմբերի 13-ի նիստում ընդունված «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշման շրջանակներում տնակային ավանի տնատիրությունների հետագա հողհատկացման հարցերը բնակչության հետ քննարկելու համար։
???? Որոշմամբ սահմանվում են ոչ հիմնական շինությունների ազատման և հեռացման, դրանցում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հետ կապված հարցերի կանոնակարգման մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև ըստ անհրաժեշտության տնակային ավանի բնակիչներին հողհատկացումների միջոցով փոխհատուցման կարգերը, որը այս դեպքում կիրառելի է։
ՀՀ Վարչապետի 2018թ. հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության , Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի համատեղ գործունեությամբ զբաղվում է հարցի լուծման հետևողական աշխատանքով։

You May Also Like