Շրջայց-ստուգատես մանկապարտեզներում

Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանը շրջայց-ստուգատես է իրականացրել Վանաձորի մի քանի մանկապարտեզներում: Մասնավորապես թիվ 3, թիվ 4, թիվ 15, թիվ 19, թիվ 33 և թիվ 34 մանկապարտեզներում Գոռ Բադյանը ծանոթացել է մանկապարտեզների ընդհանուր վիճակին, աշխատանքային պայմաններին: Տիրող իրավիճակը բաժնի պետի կողմից բավարար է գնահատվել: Հայտնաբերվել են որոշ տեխնիկական թերություններ, հանձնարարվել է կարճ ժամյանակահատվածում վերացնել դրանք: Բաժնի պետը տնօրենների հետ նաև քննարկել է մի շարք այլ հարցեր կապված երեխաների սննդակարգի, սանիտարական վիճակի և մեթոդաբանության հարցերի հետ կապված, տրվել են հանձնարարականներ:

Անակնկալ շրջայց-ստուգայցերը մանկապարտեզներ բաժնի պետի կողմից կրելու են շարունակական բնույթ:

Վանաձորի քաղաքապետարան

dbb66c6d674d251d5fa3d4163a7a5d36

You May Also Like

Leave a Reply