Վանաձորի քաղաքապետին հյուրընկալվեցին Վանաձորի «Շող» երեխաների ցերեկային կենտրոնի փոքիկները

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատասենյակում հյուրընկալվեցին Վանաձորի «Շող» երեխաների սոցիալական ցերեկային կենտրոնի փոքիկները: Հանդիպմանը ներկա էին նաև քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Գ.Բադյանը եւ գլխավոր մասնագետ Լ.Գեւորգյանը, ովքեր մշտապես կանգնած են եղել «Շող»-ի և առհասարակ համայնքի յուրաքանչյուր երեխայի կողքին:
Քաղաքաղաքպետը մեկ անգամ ևս շնորհավորելով փոքրիկներին, նրանց մաղթեց քաջ առողջություն, խաղաղ ու երջանիկ մանկություն: Անկեղծ ու ջերմ զրույցի ընթացքում փոքրիկներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Սամվել Դարբինյանին ու ստացան սպառիչ պատասխաններ:

P1440866 P1440868 P1440872

You May Also Like

Leave a Reply