Սիրելի վանաձորցիներ,
Շուտով կճանապարհենք 2018 թվականը։ Այն շրջադարձային փոփոխությունների տարի էր, կառուցվածքային և բովանդակային նոր գործընթացների մեկնարկի տարի:
Վանաձորը 2018թ.-ին հաղթահարեց ընթացիկ դժվարությունները, ունեցավ նաև բազմաթիվ հաջողություններ: Դե իսկ տարեմուտին հռչակվեց 2019թ.-ի «Երիտասարդական մայրաքաղաք»: Կատարված աշխատանքները շատ են, սակայն դեռ բազմաթիվ անելիքներ կան։ Մենք շարունակելու ենք հետևողական ջանքեր գործադրել Վանաձորը զարգացող, ծաղկուն համայնք դարձնելու համար։ Մեր այսօրվա աշխատանքն է ձևավորելու վաղվա բարեկեցիկ օրը։
Թանկագին հայրենակիցներ, Վանաձորը բոլորիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի։ Շենացնենք մեր Տունը՝ ձեռք ձեռքի տված, մեր միասնականությամբ ։ Մեր հաղթանակները յուրաքանչյուր վանաձորցու հաղթանակներն են։ Դրանք կերտվում են ձեր անմնացորդ վստահության և հետևողականության շնորհիվ։ Վստահ եմ՝ 2019թ.-ին ևս աշխատելու ենք նույն վստահությամբ ու սիրով։
Սիրելի վանաձորցիներ, կրկին շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Թող Նոր տարին սեր, երջանկություն, խաղաղություն և բարեկեցություն բերի բոլորի ընտանիքներին։ Թող հոգսերն ու դժվարությունները մնան անցյալում։
Թող գալիք տարին նոր հաջողությունների և նվաճումների տարի լինի։