Սիրելի հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մի քանի օրից 2015 թվականը ևս կանցնի պատմության գիրկը։ Ինչպես միշտ, բոլորիս կհամակի նոր տարին նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորելու աննկարագրելի զգացումը: Ամանորյա տոները մեզ համար ամենասպասվածն են, որն իր հետ բերում է ընտանեկան ջերմություն: Թող 2016 թվականն արգասաբեր տարի լինի մեր ժողովրդի համար, խաղաղությունն ու բարօրությունն ուղեկցեն նրան, և յուրաքանչյուր հայ օջախում ջերմության և ուրախության պակաս չլինի։
Մաղթում եմ` Նոր Տարին լինի նոր նվաճումների և հորիզոնների բացահայտման տարի մեր երկրի, քաղաքի և Վանաձորի յուրաքանչյուր ընտանիքի համար:
Կցանկանայի, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները բոլորդ դիմավորեք ուրախ տրամադրությամբ և լավագույն ակնկալիքներով:
Ամենայն անկեղծությամբ մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն, ընտանեկան ջերմություն, առողջություն և նորանոր հաջողություններ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյան